«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Posted on 

Նոյեմբերի 2-ից 6-ը

B2EC4ADB-5050-420F-8230-79183CACC2CE

Ճամբարին մասնակցում են 2020-2021 ուստարում կրթահամալիր աշխատանքի համար դիմած, վերապատրաստում, կամավորական աշխատանքի փուլն անցած դասավանդողները։ Մասնակիցը ճամբար գալիս է պաշտպանիչ դիմակով, հիգիենայի անհատական միջոցներով, անհատական նոթբուք-պլանշետով, մարզական հագուստով, լողազգեստով, տեխնոլոգիական աշխատանքի ձեռնոցներով:

Ճամբարի բովանդակությունը՝

  • երկրագործության, պարտիզապուրակային նախագծեր
  • Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնի պատրաստության աշխատանքներ․ «Երկրագործի օրեր», «Խաղողի և գինու տոն» նախագծեր, տեխնոլոգիական նախագծեր
  • քայլք, հեծանվավարություն
  • ինքնապաշտպանություն թիկունքում նախագծեր
  • ՏՏ պարապմունքներ/բլոգային աշխատանք, մոնտաժային ծրագիր, ձայնային նյութերի կայքեր/
  • նախագծային մշակումներ, ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, մեթոդական մշակումներ-պատումներ, փաստաթղթերի քննարկումներ

Оставьте комментарий